Host
Dr. Hayk Vardanyan
Network Nation is a Podcast about Armenian Projects worldwide aiming to improve the situation after the war and contribute to Armenia’s development.
Dr. Hayk Vardanyan, an IT specialist with a scientific background, interviews the representatives of these projects to understand what they do and how interested people can join them.
Our latest Episodes
Our Monthly Picks

Ավետիք Քերոբյան
🎙 Ավետիք Քերոբյանը հանդիսանում է «Կարեն Վարդանյանի անվան կրթական հիմնադրամ»-ի հոգաբարձուների խորհրդի նախագահը։ Ավետիքի հետ զրույցը ծավալվել է հիմնադրամի իրականացրած գործունեության, Հայաստանում դրոնաշինության և տեխնոլոգիական ոլորտի շուրջ։

Արգամ Ամիրաղյան
🎙 16-ամյա Արգամը սահմանամերձ Նոյեմբերյան քաղաքից է, Արմաթ ինժեներական լաբորատորիայի սան։ Ընկերների հետ հիմնադրել է ProtoLab ստարտափը, որը զբաղվում է 3D դիզայնի և մոդելավորման, 3D տպագրության, թվային ճարտարապետության և այլ ծառայությունների մատուցմամբ։

Րաֆֆի Քասարջյան
🎙 Րաֆֆին իր ողջ կարիերան անցկացրել է տեխնոլոգիական ոլորտում, այժմ զբաղեցնում է ԱՏՁՄ-ի գործադիր-տնօրենի պաշտոնը։ Միությունն ստեղծվել է դեռևս 2005 թվականին՝ միավորելու տեխնոլոգիական ոլորտի ընկերություններին միևնույն հետաքրքրությունների և շահերի շուրջ։

Նարինե Էմջյան
🎙Նարինեն զբաղվում է պետական դրամաշնորհների խորհրդատվությամբ․ օգնում է տեղական start-up-ներին ստանալ պետական դրամաշնորհներ։
Հեղինակային Hye Tech Minds փոդքասթում Նարինեն ներկայացնում է տեղեկատվական ոլորտի հայկական ստարտափները՝ ամբողջ աշխարհից։

Դոնարա Ջաղինյան
🎙 Network Nation Podcast-ի շրջանակներում Հայկ Վարդանյանը իր հյուրի՝ Դոնարա Ջաղինյանի հետ բացահայտել է հերթական համահայկական, ցանցային նախագիծը՝ I-AM.AM հարթակը։
I-AM.AM-ը բիզնես հարթակ է, որը մեկ դոլարի շուրջ է համախմբում ողջ աշխարհում հայերի կողմից հիմնադրված և կառավարվող բիզնեսները, ծառայություններ մատուցող ընկերությունները։

Մովսես Մակարյան
🎙 Network Nation Podcast-ի 34-րդ էպիզոդի ընթացքում Հայկ Վարդանյանը հյուրընկալել է Ավստրալիայում հիմնադրված «Հայկական բիզնեսի զարգացման ասոցիացիա»-ի խորհրդի անդամ Մովսես Մակարյանին։